Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Գիորգի Գախարիայի դեմ

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի դեմ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Գախարիան Վրաստանի 2019-2021 թթ․ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ Մինչ այդ նա զբաղեցրել է ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները։