Իրանն ակտիվորեն բարձրացնում է Ադրբեջանի հետ սահմանի բացման հարցը
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի և Ադրբեջանի նախագահի միջև յուրաքանչյուր հանդիպման, ինչպես նաև՝ երկու երկրների պաշտոնյաների միջև յուրաքանչյուր այցի և հանդիպման ժամանակ բարձրացվել է սահմանի ուղևորատար երթուղու փակ լինելու հարցը։
Ըստ IRNA-ի՝ նախարարը նշել է, թե Բաքուն հայտարարել է, որ փակ են Ադրբեջանի բոլոր սահմանները, ոչ միայն՝ Իրանի հետ սահմանը։
«Ադրբեջանը խոստացել է վերանայել իր որոշումը, և մենք դեռ սպասում ենք։ Այս սահմանի բացումը Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հիմնական հարցերից մեկն է»,- նշել է Արաղչին։

