Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գևորգ Ջավախյանի (Ոսկե Գևի) հիշատակության օրն է

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է «Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գևորգ Ջավախյանի (Ոսկե Գևի) հիշատակման օրն է:

Գևորգն ու մեր մյուս նվիրյալները ոսկե սերնդի այն ներկայացուցիչներն էին, ովքեր առաջինն իրենց վրա ընդունեցին պատերազմի ծանր ու դաժան հարվածները` ընկան հայրենիքի պաշտպանության առաքելությունն իրականացնելիս:

Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի ազատագրման ու պաշտպանության համար նահատակվածներին:

Հավերժ փառք մեր հերոսներին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան