Բաքվում կալանքից ազատված Sputnik Ադրբեջան-ի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը մեկնել է Ռուսաստան

«Sputnik Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանքից ազատ արձակվելուց հետո լքել է Բաքուն, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Sputnik-ի երկրորդ թղթակից Բելոուսովը կալանքից ազատվելուց հետո մեկնել է Բաքվից»,- ասել է դիվանագետը։

Ավելի վաղ կալանքից ազատ արձակվելուց հետո Ադրբեջանից Ռուսաստան էր ժամանել «Sputnik Ադրբեջան» գործակալության գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը։