Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները կոչով դիմել են ՀՀ իշխանությանը

Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները կոչով դիմել են ՀՀ իշխանությանը:

Նրանք մտահոգություն են հայտնել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, քահանաների և առաջնորդարանի աշխատակիցների ձերբակալությունների կապակցությամբ։

«ՀՀ իշխանությանը կոչ ենք անում ապահովել արդարություն, թափանցիկություն և օրենքի պատշաճ ընթացք, հարգել հայ եկեղեցու պատմական անկախությունն ու սրբազան առաքելությունը։ Այս դժվարին պահին մենք միասնաբար կանգնում ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի, մեր հոգևորականության և բոլոր հավատացյալների կողքին` թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում»,- ասված է հայտարարությունում։

Նրանք ՀՀ իշխանություններին հորդորել են ապահովել արդարություն, թափանցիկություն և օրենքի պատշաճ կատարում, հարգել Հայ եկեղեցու պատմական անկախությունն ու սրբազան առաքելությունը։

Թեմակալ առաջնորդները շեշտել են, որ այս դժվարին պահին միասնաբար կանգնում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, հոգևորականության և բոլոր հավատացյալների կողքին՝ թե՛ Հայաստանում, թե սփյուռքում։

Հոգևորականները հրավիրել են միասնական աղոթքի՝ իմաստնության, խաղաղության, հայրենիքում վստահության և միաբանության վերականգնման համար։