Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 30 օրով. նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։

Նշենք՝ դատարանը հիմնավոր չի համարել Սամվել Կարապետյանին դատախազության կողմից մեղսագրվող փողերի լվացման ու տնտեսական հանցագործությունների մասով մեղադրանքները ու կալանքի երկարացման համար հիմք է ընդունել իբր սահմանադրական կարգի տապալման կոչը։

Հիշեցնենք՝ գործարարի մեղադրանքը փոփոխվել էր և լրացվել։ Նրան նաև փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել։

Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։