Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք․ Միրզոյան

Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է.

«Ինչպես և միշտ, այս պահին ևս ես ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Համենայն դեպս, մենք չենք դադարեցնում մեր ջանքերը և բառացիորեն երեկ նաև Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած այդ Խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։

Երրորդ երկրների մասնակցությունը, հատկապես պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում, իհարկե, կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանում։ Գիտեք, որ մեր աշխատանքներն այդ ուղղությամբ հիմնականում այս խողովակով էին արվում, և այժմ այդ հարցը ևս շատ արդիական է, և այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել»։