Ես հավակնում եմ ՀՀ-ի վարչապետի պաշտոնին. Արման Թաթոյան

Ուզում եմ հստակ նշել, որ մենք ձևավորումել ենք ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն։ Այս մասին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկին նվիրված ասուլիսում ասել է նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը։

«Մենք ցույց ենք տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք և կարող թիմ։ Մենք հավակնում ենք հիմնախնդիրները լուծելու, մենք հավակնում ենք իշխանություն ձևավորելու, ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին»։