ԱՄՆ-ն պահանջում է, որ Թուրքիան դադարեցնի Ռուսաստանից վառելիքի մատակարարումները. Reuters

ԱՄՆ-ն հրապարակավ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա՝ դադարեցնելու Ռուսաստանի և Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Թուրքիան կդադարեցնի ռուսական նավթի գնումները։ Թրամփը սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հոկտեմբերի 2-ին հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ հրաժարվել ռուսական գազից։