Կրկին կրակոցներ են հնչել Արմավիրում, իրավիճակը լարված է․ տուժած կա
Արմավիրի մարզի Արաքս գյուղում քիչ առաջ զենքի գործադրմամբ նոր միջադեպ է եղել: Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Այս պահին լարված իրավիճակ է Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա: Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց», – նշել է լրագրողը։

