Դիլիջանի թունելը գիշերը կրկին կփակվի
Դիլիջանի թունելում այս գիշեր շարունակվելու են գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքները։ Դրանով պայմանավորված՝ գիշերը ժամը 02.00-ից մինչև վաղը առավոտյան ժ. 06.00 թունելը փակ կլինի երթևեկության համար։
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։
7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։

