Կառավարությունը հաստատեց 2026թ. պետական բյուջեի նախագիծը. այն կուղարկվի ԱԺ՝ հաստատման
Կառավարությունը հաստատեց 2026թ. պետական բյուջեի նախագիծը. այն կուղարկվի ԱԺ՝ հաստատման։
Բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 972 մլրդ դրամ։
Բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 628 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 924 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 մլրդ դրամ։
Բյուջեի պակասորդը նախատեսվում է 537 մլրդ դրամ՝ ՀՆԱ 4.5%-ը։
Հաջորդ տարվա բյուջեում կառավարությունը նպատակադրվել է ապահովել 7% տնտեսական աճ։

