Հայկազ Բաղմանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը մնաց անփոփոխ

Դատարանի որոշմամբ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել է անփոփոխ:

Բաղմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ 40 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը պետք է պահպանվեն։

Հայկազ Բաղմանյանին մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության եւ փողերի լվացման մեջ։