Թուրքիայում մեծ ոգևորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը

Թուրքական մամուլում և սոցկայքերում մեծ ոգևորություն է առաջացրել Հայաստանի կառավարության որոշումը, որով նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի վրա այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը։

Թուրքական մամուլում բացի լուրը հայտնելուց, նաև որոշ մեկնաբանություններ են գրել։ Օրինակ թուրքական NTV-ն, այս լուրի մեջ շեշտել է, որ Հայաստանն այս քայլին է գնացել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։

Իսկ օրինակ  Haber7–ը գրել է, թե Թուրանի համար «Զանգեզուրի միջանցքին» կանաչ լույս վառած Հայաստանը հրաժարվում է Արարատ լեռան պատկերից՝ հիշեցնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Արարատ լեռը Հայաստանին չի պատկանում։