Այսօր Մեռելոց է. կմատուցվի ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Խաչվերացին հաջորդող երկուշաբթին Մեռելոց է:
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հոգեհանգստյան կարգ։
Հայ Եկեղեցու վարդապետության մեջ չեն տարանջատվում հին ու նոր հանգուցյալները, և բոլորի հիշատակի համար հոգեհանգստյան կարգ է կատարվում Մեռելոցին։ Գերեզմանոցներ այցելությունները ևս կատարվում են Մեռելոցին։

