Ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված Արա Նռանյանն ընտրվեց ՀԾԿՀ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր։ Արա Նռանյանի օգտին քվեարկել է՝ 88 կողմ, 1 դեմ։
Նշենք, Արա Նռանյանը 2021 թվականից ՀԾԿՀ անդամ էր։

