Ինձ համար պատիվ էր աշխատել հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դեյվիդ Լամմիին՝ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ:

«Շնորհակալություն, Դեյվիդ Լամմի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նվիրվածության և գործընկերության համար:

Ինձ համար պատիվ էր միասին աշխատել հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Շնորհավորում եմ փոխվարչապետ և արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ այս նոր փուլում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Արարատ Միրզոյանը: