ՀՀ կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցիչն է․ Ռոբերտ Ամստերդամ

Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի հիմնական ցուցիչն է: Այս մասին X-իր իր միկրոբլոգում գրել է իրավաբան և միջազգային իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Պարոն Փաշինյանի անվստահ և հիստերիկ բացականչությունը՝ «կառավարությունը ես եմ», ձեզ ասում է այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք այս «ժողովրդավարության» մասին, որն այդքան հաճախ գովաբանվում է Արևմուտքի կողմից»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ամստերդամը Հայաստան էր այցելել՝ պաշտպանելու Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի ոտնձգություններից, կալանավայրում հայտնված հայտնի բարերար Սամվել Կարապետյանին։

Նշենք՝ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ նա ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր․ «Մեր ձևով կմիջամտենք խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։