Գերմանիայի կառավարությունը հաստատել է զինվորական ծառայության նոր մոդելը
Գերմանիայի կառավարությունը հաստատել է բանակում կամավոր զորակոչը խրախուսող օրինագիծ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հույսը դնում է կամավորական ծառայության վրա և ցանկանում է մինչև 2030 թվականը հավաքագրել մոտ 100 000 նորակոչիկ։
«Արդյունավետ Բունդեսվերը պահանջում է արդյունավետ պետություն», – ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը՝ ներկայացնելով «Ռազմական արդիականացման մասին» օրենքը։
Կառավարության նիստից առաջ նա հաստատել է, որ նոր զինվորական ծառայությունը սկզբում կլինի կամավոր։
Նախարարը նախատեսում է մինչև 2035 թվականը ժամանակավոր և պրոֆեսիոնալ զինվորական անձնակազմի թիվը հասցնել առնվազն 260 000-ի, իսկ պահեստազորայինների հետ միասին՝ 460 000-ի։

