Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալ․ NBC
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկում է Թենեսիի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը հաջորդ տարի։ Դրա համար նա պետք է հրաժարական տա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հեգսեթը վերջին երեք շաբաթների ընթացքում լրջորեն քննարկել է առաջադրվելու և ընտրարշավ սկսելու հնարավորությունը։ Սակայն, ըստ Պենտագոնի կանոնների, նա պետք է հրաժարական տա պաշտպանության նախարարի պաշտոնից՝ նահանգապետի պաշտոնում առաջադրվելու համար։ Սա կլինի ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարության ամենամեծ վերադասավորումը, նշում է NBC News-ը։

