Բագրատ և Միքայել սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին, որը կմատուցվի ՔԿՀ-ում

Բագրատ և Միքայել սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին, որը կմատուցվի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, Sputnik Արմենիա–ին հայտնել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Մենք գրավոր դիմումներ ենք ուղարկել ՔԿՀ և մեզ թույլ են տվել, որ այս կիրակի ծառայություն անցկացվի։ Պատարագը կվարի ՔԿՀ-ի հոգևորականը և, բնականաբար, արքեպիսկոպոսները ներկա կլինեն»,– տեղեկացրեց նա։

Սրբազանները չեն բողոքում կալանավորման պայմաններից կամ ՔԿՀ աշխատակիցների վերաբերմունքից։ Նրանք շարունակում են մնալ նույն խցում։