Ստեփանակերտում ևս մեկ թաղամաս հողին է հավասարեցվել

Արցախի Հանրապետության Մշակութային ժառանգության պաշտպանության Հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ևս մեկ թաղամաս հողին է հավասարեցվել՝ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից։ Արթուր Մկրտչյան փողոցում բուլդոզերով քանդվել են 1960-ականներին կառուցված վեց բազմահարկ բնակելի շենքեր, ինչպես նաև առնվազն 25 հասարակական շենք՝ 1.3 հա ընդհանուր մակերեսով։ Հայտնի չէ, թե երբ են դրանք քանդվել, սակայն այս մասին տեսանյութ է հայտնվել հուլիսի 6-ին՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում։

Մինչև այժմ հայտնի է Ստեփանակերտում բնակելի շենքերի լայնածավալ քանդման մասին 6 պատմական թաղամասերում՝ 6.5 հեկտար տարածք, Արցախի պետական համալսարանի տարածքի և Ազատության հրապարակի (Օղակաձև) հարակից թաղամասերում ՝ 5,7 հեկտար: Այս տարածքները վերապահված են կանաչ տարածքների և այսպես կոչված «Հաղթանակի զբոսայգու» համար: Օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտի տարբեր թաղամասերում իրականացնում է նաև բնակելի շենքերի և հասարակական շինությունների նպատակային քանդումներ: Մինչ օրս զանգվածաբար քանդված շենքերի հաստատված տարածքը կազմում է առնվազն 14 հեկտար։