Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՀ Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել գործարար Սամվել Կարապետյանին, որը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։ Այս մասին հայտնել են դատարանից։

Հատկանշական է, որ ավելի վաղ Կարապետյանի փաստաբանական թիմը հետ էր վերցրել ընդհանուր իրավասության դատարանի՝ Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը՝ նշելով, որ դատավոր Արմեն Դանիելյանը, որը պետք է քններ գործը, չունի օբյեկտիվ դատավորի հատկանիշներ։ Այնուհանդերձ, Վերաքննիչ դատարանը քննության է ընդունել նախկինում ներկայացված բողոքը և մերժել միջնորդությունը։