Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` համաշխարհային ուշադրության կենտրոնում
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը համագործակցել է Spitfire Audio միջազգային ճանաչում ունեցող բրիտանական ընկերության հետ` մասնակցելով բացառիկ ձայնագրման նախագծի։

Spitfire Audio-ն աշխարհահռչակ ընկերություն է, որը ստեղծում է բարձրորակ վիրտուալ երաժշտական գործիքներ և նվագախմբային սեմփլների գրադարաններ, որոնք լայնորեն կիրառվում են ֆիլմերի, հեռուստաշոուների, վիդեոխաղերի և ժամանակակից երաժշտական ստեղծագործությունների մեջ։

Նրանց հնչյունային գրադարաններից օգտվում են համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորներ, ինչպիսիք են Hans Zimmer, Ólafur Arnalds, Brian Eno և այլք: Հայկական ազգային նվագարանների` դուդուկի, քանոնի, քամանչայի, թառի, շվիի և այլ գործիքների յուրահատուկ հնչողությունը` ձայնագրվել է միջազգային ստանդարտներին համապատասխան և շուտով հասանելի կլինեն հազարավոր երաժիշտների ամբողջ աշխարհում։ Այս համագործակցությունը կարևոր քայլ է՝ Հայկական երաժշտական մշակույթը համաշխարհային հարթակներում ներկայացնելու, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ազգային հնչյունային ժառանգությունը պահպանելու և տարածելու, նոր սերնդի կոմպոզիտորների և ստեղծագործողների ոգեշնչման աղբյուր դառնալու համար: Ձայնագրությունները իրականացվել են բարձրակարգ տեխնիկայով, միջազգային մասնագետների մասնակցությամբ։ Այս նախաձեռնությունը ոչ միայն մեծ ճանաչում կբերի Հայաստանի երաժշտությանը, այլ նաև կապեր կկազմավորի համաշխարհային մշակութային համայնքի հետ։

Շնորհակալ ենք երգիչ և երաժիշտ Դանիել Դեքերին, ում միջնորդությամբ և համագործակցությամբ տեղի ունեցավ ձայնագրությունը:

