ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով, գրում են լրատվամիջոցները։
Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2 աշխատակից, այդ թվում՝ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը, հայտնում են լրատվամիջոցները:

