Թբիլիսիի շուկայում բռնկված հրդեհից այրվել է մոտ 14 000 քմ տարածք

Թբիլիսիի մետրոյի «Վոկզալնայա պլոշչադ» կայարանի մոտակայքում գտնվող շուկայում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մարել, այրվել է մոտ 14,000 քմ տարածք, հայտնում է Sputnik Վրաստանը:

Հիշեցնենք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Կրակը պատել է մրգերի, բանջարեղենի ու հագուստի պահեստավորման խանութներն ու պահեստները։ Տուժածներ չկան, հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն։