Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է այդ երկրի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Կավելաշվիլիին կդիմավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Այցի շրջանակներում Կավելաշվիլին անհատական և ընդլայնված կազմով հանդիպում կունենա իր գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ, որից հետո կողմերը համատեղ հայտարարություն կանեն մամուլի համար։
Նշվում է, որ Վրաստանի նախագահը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ։

