Ինչպես պետք է վճարեն դիմորդները
«Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին գումար հարկ է փոխանցել ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն քննությունների համար»,-հայտնում են ԳԹԿ-ից։
Կենտրոնից մանրամասնում են, եթե Դուք/Ձեր երեխան/ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ քննություներ է հանձնելու, զանգահարեք այդ բուհ, իմացեք հաշվեհամարը և բանկում վճարեք ա՛յդ համարին:
SHAPE \* MERGEFORMAT Վճարեք դիմորդի՛ անունով, որովհետև, եթե սխալմունք լինի, այդ գումարը վերադարձնելիս դժվարություններ կարող են լինել:
«Հ.Գ. Միասնական քննությունները հանրակրթական առարկաներից են, այսինքն, այն, որոնք երեխան ուսումնասիրում է դպրոցում:
Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, մարզական մասնագիտություններով դիմողները՝ Մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի, Ճարտարապետա-շինարարականի որոշ մասնագիտությունների, Կոնսերվատորիայի, Թատերականի, ֆիզկուլտինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի դիմորդները»,-նշում են ԳԹԿ-ից։

