Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով երկու տարբեր վարույթներ կան. Գլխավոր դատախազ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմում կա: ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Դատախազը մանրամասնեց, որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է 2024 թվականին, իսկ մինչ այդ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված առաջին գործ է առկա, վարույթը վերաբերել է 2019 թվականին հարուցված քրեական գործին, որը հիմա գտնվում է դատարանում։
«Երկու տարբեր վարույթներ կան»,- ասաց նա։

