Ստամբուլում կբանակցեն Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները
Ապրիլի 25-ին Ստամբուլում կհանդիպեն Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Նուհ Յըլմազն ու Միխայիլ Բոգդանովը:
Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, օրակարգում են լինելու Մերձավոր Արևելքում առկա խնդիրները, փոխանցում է ermenihaber.am-ը :
Մասնավորապես, կողմերը բանակցություններ են վարելու Սիրիայի, Պաղեստինի, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ:
Հանդիպմանն ընդառաջ թուրքական մամուլում տարածվող լուրերում ընդգծվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի համար այն պետությունն է, որի հետ Թուրքիան կարևորում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ խորհրդակցությունները:

