Վրաստանի նախագահը հետ է կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հայցը
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Սահմանադրական դատարանից հետ է կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հայցը, որը նախկինում ներկայացրել էր պետության նախկին ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է РБК-ն։
«Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հրաժարվել է նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցից Սահմանադրական դատարան՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս օրենքը «նպաստում է պետության ազգային ինքնիշխանության պաշտպանությանը և երկրի կայուն զարգացմանը»։ «Օրենքը կոչված է հնարավորինս լայնորեն տեղեկացնել հանրությանը օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպությունների ֆինանսավորման ծագման մասին: Ըստ այդմ, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին որոշել է մերժել այս հայցը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

