Թուրքիայում ոստիկանները լրագրողների «որս» են սկսել

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ակցիաների ընթացքում բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում լրագրողներ։  Մասնավորապես Իզմիրում բերման է ենթարկվել «SOL» (Ձախ) կուսակցության Իզմիրի նահանգի ղեկավարը, նույն կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ իրավաբան Դենիզ Դեմիրդողենը, և «BirGün» օրաթերթի լրագրող Բարըշ Ինջեն և նրա կինը։

Նշվում է նաև, որ բնակարաններից ոստիկանությունը բերման է ենթարկել ֆոտոլրագրող Բյուլենթ Քըլըչին և լրագրող Զեյնեփ Քուրային։