Հարգանքի տուրք եմ մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի և ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին

Մոսկվայի Նովոդևիչևի գերեզմանատանը հարգանքի տուրք եմ մատուցել ԽՍՀՄ զրահատանկային ուժերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի և ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին։ Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ավելի վաղ Մոսկվայի ու Համայն Ռուսիոյի Հայոց պատրիարքությունում Շարմազանովը հանդիպել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայապահպանությանն և հայ-ռուսական դարավոր բարեկամությանն առնչվող հարցեր»։