«Վերելք». Պահպանողականությունը վերադառնում է (տեսանյութ)
ԱՄՆ նախագահի երդմնակալության ելույթից հետո աշխարհը սկսեց խոսել պահպանողականության վերադարձի, ավելին՝ պահպանողական (կոնսերվատիվ) հեղափոխության մասին։ Բերենք Թրամփի խոսքից մի հատված․ «Մեր ուղերձը ամերիկացի երեխաներին այն է` դուք գեղեցիկ եք ճիշտ այնպես, ինչպես Աստված է ստեղծել ձեզ», որին ամերիկյան մամուլն այսպես արձագանքեց․ «ԱՄՆ նախագահի երեխաների սեռափոխությունը քրեականացնող հոդվածի նախաձեռնությունը մտնում է քրիստոնեության, հումանիզմի, արդարության, բարոյականության և բանականության դավանանքի, ընկալման և կիրառման մեջ։ Երեխաների երջանիկ անձեռնմեխելիությունը պետության, օրենքի և մարդու պարտականությունների սրբության սրբոցն է»։
Հիշեցնենք, որ մինչ այդ երեխաների սեռափոխությունը խրախուսվում էր։
Նման կարգի փոփոխությունների առջև է կանգնած նաև Եվրոպան՝ Գերմանիայում իշխանության եկան պահպանողականները, ազգայնականներն ակտիվ են Ֆրանսիայում։
Հավելենք՝ Հնդկաստանը, Չինաստանը, իսլամական աշխարհը, որոնք ավանդական արժեհամակարգի կրողներ են։ Եվ վերջապես ՌԴ-ի իրողությունը՝ ավանդական արժեքների պահպանումը 2022 թվականին ամրագրվել է նախագահի հրամանագրով։
Այսինքն աշխարհում պահպանողականությունը վերադառնում է, կոնսերվատիվ հեղափոխությունից են խոսում մոլորակի տարբեր ծագերում, իսկ մեզանո՞ւմ․․․
Ի՞նչ է կատարվում մեզանում։ Եվ արդյո՞ք կոնսերվատիվ հեղափոխությունը նորույթ է հայ իրականության համար։
«Վերելք» հաղորդաշարը հրավիրում է խորհել խիստ կարևոր այս հարցերի շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում

