22 տարեկանում մաhացել է Լյուքսեմբուրգի արքայազն Ֆրեդերիկը

22 տարեկանում մահացել է Լյուքսեմբուրգի արքայազն Ֆրեդերիկը՝ տառապելով հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Արքայազնի մահվան մասին հայտնել է նրա հայրը՝ Ռոբերտը, դուքս Անրիի զարմիկը։

Ֆրեդերիկ Նասաուացին մահացել է մարտի 1-ին Փարիզում։ Նա ուներ հազվագյուտ միտոքոնդրիալ հիվանդություն, որն առաջացել էր POLG գենի մուտացիաներից։ Այն ազդում է մի քանի օրգանների վրա, առաջին հերթին ուղեղի, նյարդերի, մկանների և լյարդի վրա: POLG հիվանդության հաճախականությունը գնահատվում է 10 հազարից 1 դեպք:

«Ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին, մեր սիրելի որդին մեզ կանչեց իր սենյակ՝ վերջին անգամ խոսելու իր հետ: Ֆրեդերիկը ուժ և քաջություն գտավ մեզնից յուրաքանչյուրին հերթով հրաժեշտ տալու համար», – պատմել է նրա հայրը:

Արքայազն Ֆրեդերիկը ծնվել է այդ հիվանդությամբ, այն ախտորոշվել է միայն 14 տարեկանում: Դրանից հետո նա հիմնել է POLG հիմնադրամը։

Ֆրեդերիկը վերջին շրջանում շատ չէր կարողանում խոսել, բայց հրաժեշտից առաջ հարց է տալ հորը. «Հայրիկ, դու հպարտանո՞ւմ ես ինձնով»:

Արքայազնի վիճակը վատացել է վերջին շաբաթներին այն բանից հետո, երբ նա հոսպիտալացվել էր թոքաբորբով։ Նա նաև տառապում էր ծանր վարակով, որի պատճառով չէր կարողանում շարժվել։