Հայաստանին և Ադրբեջանին առաջակվում է ստեղծել ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ
Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջակվում է ստեղծել ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ՝ կապված անհետ կորած անձանց հետ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, դա արտացոլվել է Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի գնահատման հաշվետվությունում։
Նշվել է, որ ներկայում և Հայաստանում, և Ադրբեջանում կան Ղարաբաղյան Առաջին և Երկրորդ պատերազմների ժամանակ անհետ կորածներ, իսկ այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հայտնաբերված աճյունները կարող են պատկանել երկու կողմերին։ Ուստի, ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմի ստեղծումը կարող է լինել նույնականացումը հաստատելու և ընտանիքներին արդյունքներ տրամադրելու արդյունավետ միջոցներից, որոնք այնքան էլ շատ չեն:
Այս մեխանիզմի օգնությամբ, օրինակ, ICMP-ն կարող է ապահովել գիտական և անաչառ գործընթաց, որի ընթացքում ԴՆԹ-պրոֆիլները կհամեմատվեն անանուն և համակարգված: Այս մոտեցումը կպաշտպանի նույնականացման գործընթացը ցանկացած քաղաքական կամ ազգային խնդրից: Եթե համընկնումը հաստատվի, համեմատության արդյունքները կներկայացվեն երկու երկրներին, և դատաբժշկական փորձագետներն ու համապատասխան մարմինները կկարողանան գիտական ապացույցներով հիմնավորված որոշումներ կայացնել:

