Մակրոնը Ուկրաինայի հարցով շտապ դիմելու է ժողովրդին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ին ելույթ կունենա իր ժողովրդի առջև։ Ինչպես հայտնել է պետության ղեկավարը, իր կոչը կապված է «մեծ անորոշության հետ»։ Աղբյուրները հայտնում են, որ ելույթի հիմնական թեման Ուկրաինան է, փոխանցում է РБК-ն։

«Համաշխարհային անորոշության ժամանակ, երբ մեր աշխարհը բախվում է հսկայական մարտահրավերների, ես կխոսեմ այսօր երեկոյան»,- գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։ Ըստ տեղական Le Figaro թերթի՝ ուղերձը նվիրված կլինի Ուկրաինային և գլոբալ իրավիճակին։