Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար, այս մասին հայտնում է ՌԴ ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նրա փոխանցմամբ՝ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

