«Վերելք». ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄՈՒՏԱՑԻԱ (տեսանյութ)

Համացանցը հեղեղված է պետությանը սպառնացող վտանգների մասին ահազանգող հրապարակումներով, անգամ դրսերի տեղյակ կառույցներից են ահազանգեր հնչեցնում։ Ո՞վ պիտի անհանգստանա և քայլեր ձեռնարկի վտանգներին դիմակայելու ուղղությամբ։ Իհարկե, պետության ուժային կառույցները։ Բայց ինչպիսի՞ վարք են դրսևորում դրանք։ Ոստիկանության պահվածքն ակնհայտ է` կոպիտ կերպով ճնշում է Հայրենիքին սպառնացող վտանգների մասին բարձրաձայնողներին։ Մյուս կառույցները ևս այս կամ այն չափով լծված են այդ նույն գործին։ Սա աբսուրդ է, խայտառակություն, մուտացիա։ Հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը, որը քաղաքական պատմավեպեր է գրել տարբեր դարերի երևելի գործիչների մասին, տխրությամբ փաստում է, որ համաշխարհային պատմության մեջ ինքը նման արտառոց դեպքի չի հանդիպել։ Ինչո՞ւ է այսպես, և նման վիճակում ո՞րն է լինելու ազգակիր շերտի անելիքը։

Մանրամասները` տեսանյութում