Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանում սահմանների փոփոխությունը. Իրանի նախագահը՝ Ալիևի խորհրդականին
«Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը»,-Irna գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը։
Իրանի նախագահն ընդգծել է, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է։
Նա տարածաշրջանի ազգերին միասնության կոչ է արել, հատկապես արտաքին խաղացողների գործողությունների լույսի ներքո, որը կարող է հակամարտության հանգեցնել։

