Ես կմեկնեմ Չինաստան, կարծում եմ, որ կհանդիպեմ Պուտինի և Սի Ծինփինի հետ. Թրամփ
Ես կմեկնեմ Չինաստան, կարծում եմ, որ կհանդիպեմ նախագահ Պուտինի և նախագահ Սի Ծինփինի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թրամփը, ի թիվս այլ հարցերի, ցանկանում է քննարկել ապամիջուկայնացման հարցը:
«Ես կմեկնեմ Չինաստան, կարծում եմ, որ կհանդիպեմ նախագահ Պուտինի և նախագահ Սի Ծինփինի հետ, դա հետաքրքիր կլինի: Մենք խոսելու ենք շատ բաների մասին, ներառյալ ապամիջուկայնացումը»,- ասել է Թրամփը Ֆլորիդա նահանգից Վաշինգտոն մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում:

