Շուտով Հայաստանում Չինաստանի նոր դեսպան կունենանք․ Չեն Մին
Շուտով Հայաստանում կունենանք Չինաստանի նոր դեսպան։ Այս մասին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման եթերում հայտնել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։
Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը շեշտեց, որ նոր դեսպանի նշանակումը սկիզբ կդառնա հայ-չինական հարաբերությունների մակարդակը նոր բարձունքների հասցնելու առումով։
Նրա խոսքով՝ Հայաստանում շարունակական կերպով աճում է հետաքրքրվածությունը Չինաստանի նկատմամբ։ Բրյուսովի պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտում գրանցված ուսանողների թիվը գերազանցել է 5000-ը։
«Նաև ցանկանում եմ նշել, որ նախկին դեսպան պարոն Ֆան Յոնգը շատ մեծ ներդրում է ունեցել հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ։ Բայց նաև ցանկանում եմ նշել, որ նրա դիվանագիտական առաքելությունը ավարտելուց հետո հայ-չնական հարաբերությունները ամեն դեպքում շարունակել են զարգանալ շատ կայուն կերպով», – նշեց Չեն Մինը։

