Էրդողանն ու Բայրամովը քննարկել են դաշնակցային կապերի ամրապնդման հարցերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։
Հանդիպումը կայացել է Անկարայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Այն անցկացվում է «Թյուրքական աշխարհը՝ միասնություն լեզվում, գաղափարներում և գործերում» խորագրի ներքո։
Կողմերն ընդգծել երկու երկրի միջև դաշնակցային կապերի ամրապնդման կարևորությունը։ Հանդիպումն անցել է դռնփակ ձևաչափով։

