ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական ռազմական օդանավակայանները

ՌԴ ԶՈՒ-ն հարված է հասցրել Ուկրաինայի Պոլտավայի մարզի Միրգորոդ բնակավայրում գտնվող օդանավակայանին: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ՌԴ Զինված ուժերի թիրախ են դարձել նաև Խարկով քաղաքում տեղակայված ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները:

ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայում ռազմական և էներգետիկ օբյեկտներին։ Դրանից հետո «Ուկրէներգո» ընկերությունը հայտարարել է երկրի հինգ շրջաններում վթարային անջատումների մասին։