ՔՊ-ն Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից Քվեարկությանը մասնակցել են 65-ը»,- Աժ-ում հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայան
Նա տեղեկացրեց, որ ժամը 12-ին մեկնարկած փակ գաղտնի քվեարկությունից հետո քվեատուփում առկա է եղել 65 քվեաթերթիկ և անվավերներ չեն եղել։
«Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 64 կողմ և 1 դեմ»,-հայտնեց Բաբայանը։

