Թուրքիայում համազգային սուգ է. երկրի ամբողջ տարածքում դրոշները իջեցվել են

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել, հայտնում է Anadolu գործակալությունը:

Սուգը կապված է նախօրեին Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 76 մարդու զոհվելու հետ: Սուգի առնչությամբ երկրի ամբողջ տարածքում դրոշները իջեցվել են։

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիային։

«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր է խլել։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հրապարակման մեջ։