Թուրքիայի և Հունաստանի միջև կայացել է «Քաղաքական երկխոսության» հանդիպում
Աթենքում կայացել է Թուրքիայի և Հունաստանի փոխարտգործնախարարների միջև «Քաղաքական երկխոսության» հանդիպում։ Նշվում է, որ հանդիպումը ընթացել է դրական մթնոլորտում ու կողմերը վերահաստատել են երկկողմ և միջազգային համագործակցության ոլորտներն առավել զարգացնելու իրենց ընդհանուր հանձնառությունը: Գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի փոխարտգործնախարար Մեհմեդ Քեմալ Բոզայը և Ալեքսանդրա Պապադոպուլուն հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել։
Կողմերը մասնավորապես նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ։ Նաև նշել են, որ նախապատրատվում են 2025-ին Թուրքիայում կայանալիք «Բարձր մակարդակի համագործակցության 6-րդ խորհրդին»։

