Իրանի փոխարտգործնախարարը մեկնել է Օսլո՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմք նախապատրաստելու համար
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին մեկնել է Օսլո, որպեսզի հիմք դնի ԱՄՆ-ի հետ ապագա երկկողմ բանակցությունների համար։ Այս մասին տեղեկացրել է Farhikhtegan թերթը՝ հղում կատարելով աղբյուրին։
Նրա տեղեկացմամբ՝ նորվեգական կողմը հանդես է եկել նման նախաձեռնությամբ, որպեսզի հիմք նախապատրաստի Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապագա ուղիղ երկխոսության համար։ Միևնույն ժամանակ նշվել է, որ կան կասկածներ առ այն, թե իսկապես պայմաններ կստեղծվեն երկկողմ բանակցությունների անցկացման համար։

