Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին

Ռուսաստանն առաջին անգամ Ուկրաինայի ռազմական օբյեկտին հարված է հասցրել հիպերձայնային մարտական մասով նորագույն «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով՝ ոչ միջուկային տարբերակով:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Էսկալացիայի դեպքում Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա»- ասել է նա։

Ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բրյանսկում և Կուրսկում արևմտյան հրթիռների կիրառմանը, ռուսական ՌՕՈւ-ն համակցված հարված է հասցրել Դնեպրոպետրովսկում Ուկրաինայի պաշտպանական համալիրի խոշոր և դեռ խորհրդային տարիներից մնացած օբյեկտներից մեկին:

Ռուսաստանը նախապես կառաջարկի խաղաղ բնակիչներին հրթիռներ կիրառելիս լքել վտանգավոր գոտին։

Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ հակառակորդի կողմից նման զենքի կիրառումը չի կարող ազդել ՀՕՊ-ի ընթացքի վրա, զորքերը հաջողությամբ առաջ են շարժվում և լուծում իրենց խնդիրները:

Ինչ վերաբերում է «Օրեշնիկ»-ին, ապա դրանց հակազդելու միջոցներ գոյություն չունեն։