Լապշինի մուտքի արգելքը «Զվարթնոց» կապված է եղել Բելառուսի կողմից հետախուզման մեջ գտնվելու հետ. դատախազություն

«Ազատության» հետ զրույցում Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ Ալեքսանդր Լապշինին Հայաստանի ոստիկանները հայտնաբերել են Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:

«Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա.Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ», – փոխանցեցին իրավապահ կառույցից: